
Ջավախք + Բորժոմի
2 օր՝ բնության, պատմության ու գեղեցիկ կադրերի մեջ։ Բացահայտիր մի ճանապարհ, որտեղ լեռները դառնում են լուսանկարի ֆոն, հին բերդերը՝ պատմության կենդանի վկայություն, իսկ բնության անկյունները՝ կատարյալ ֆոտոկադրեր։
Այս անգամ մեր ճանապարհորդությունը՝ ֆոտո տուրի ձևաչափով։ Բազմաթիվ գեղեցիկ ֆոտոստոպներ, տպավորիչ տեսարաններ և հիշողություններ, որոնք կմնան ոչ միայն սրտում, այլև լուսանկարներում։
Մեկնման վայր՝ Սասունցի Դավիթ կայարան։ Սկիզբ / Ավարտ՝ 07:00–21:00։
Գինը ներառում է
Տեղերը սահմանափակ են։
Օր 1. Վարձիայի հեքիաթը + Ախալցխա
Օրը սկսում ենք տպավորիչ պատմական ու բնության տեսարաններով։
Վարձիայի քարանձավային քաղաք — ժայռերի մեջ փորված հնագույն քաղաքը՝ իր յուրահատուկ պատմությամբ, ճարտարապետությամբ և բազմաթիվ գեղեցիկ ֆոտոկետերով։
Խերթվիս ամրոց — միջնադարյան հզոր ամրոց՝ շրջապատված լեռներով ու գեղեցիկ բնապատկերներով։
Ճոճվող կամուրջ — մի փոքր ադրենալին, շատ ժպիտներ և հիշվող կադրեր։
Ռաբաթի բերդ — Ախալցխայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ հին քարե պատերով, աշտարակներով, կամարներով և յուրահատուկ ճարտարապետությամբ։ Ֆոտոստոպներ Ռաբաթի բերդում։
Ախալցխա — զբոսանք և քաղաքի մթնոլորտը վայելելու հնարավորություն։
Տեղավորում հյուրանոցում։ Հանգիստ հյուրանոցում։
Օր 2. Բորժոմիի գեղեցկությունը
Նախաճաշ հյուրանոցում։ 09:00 Check out հյուրանոցից։
Այնուհետև ճանապարհվում ենք դեպի կանաչ ու հանքային ջրերով հայտնի Բորժոմի։
Բորժոմի քաղաք — զբոսանք Բորժոմիի գեղեցիկ այգում, հայտնի հանքային ջրի համտես և ֆոտոստոպներ բնության գրկում։
Բորժոմիի ճոպանուղի — բարձրությունից վայելում ենք քաղաքի և անտառապատ լեռների հիասքանչ համայնապատկերը։ Ֆոտոստոպներ Բորժոմիում։
Ազատ ժամանակ՝ սնվելու և հանգստանալու համար։
Վերադարձ Երևան։
Ջավախք + Բորժոմի
Տեսնել, զգալ և պահպանել ամենագեղեցիկ պահերը լուսանկարներում։
Գինը չի ներառում մուտքավճարները՝ ըստ ցանկության՝ Վարձիա — 15 լարի + 2 լարի միկրոավտոբուսով շրջայց, Խերթվիսի բերդ — 10 լարի, Ռաբաթի — 20 լարի, Բորժոմի այգի — 5 լարի, Բորժոմիի ճոպանուղի — 30 լարի երկկողմանի։ Առողջական ապահովագրության վճարը ներառված չէ։